Դրույթներ, Պայմաններ և Գաղտնիություն

«Նեռո բին» ընկերության կողմից մատուցվող օնլայն վաճառքները կարգավորող ընդհանուր դրույթներ, պայմաններ և գաղտնիության քաղաքականություն

«Կարապետ Խաժակյան» Ա/Ձ, այսուհետ նաև «Նեռո բին», իրականացնում է օնլայն վաճառքներ սույն ընդհանուր դրույթներին և պայմաններին համաձայն, այսուհետ նաև` Պայմաններ: "Նեռո բինը" իրականացնում է սուրճի տեսականու վաճառք էլեկտրոնային հարթակի միջոցով, այսուհետ նաև` Հարթակ: Հաճախորդ - անձ (իրավաբանական/ֆիզիկական) ով մուտք է գործել Հարթակ և պարտադիր համարվող տվյալները լրացնելուց հետո, (այսուհետ նաև Տվյալներ) և Պայմաններին ծանոթանալուց և ընդունելուց հետո, ընտրել է "Նեռո բինի" կողմից առաջարկվող ապրանքներից, այսուհետ նաև Ապրանք, որևէ մեկը կամ մեկից ավելին և սեղմել է պատվիրել, այսուհետ նաև` Պատվիրել, հրահանգը: Այցելու - անձ (իրավաբանական/ֆիզիկական) ով մուտք է գործել Հարթակ պարտադիր համարվող Տվյալները լրացնելուց և Պայմաններին ծանոթանալուց և ընդունելուց հետո, ընտրել է "Նեռո բինի" կողմից առաջարկվող Ապրանքներից, որևէ մեկը կամ մեկից ավելին և ավելացնելով ընտրված Ապրանքները էլեկտրոնային պանակ, այսուհետ նաև Զամբյուղ, չի տվել «Պատվիրել» հրահանգը այն Ապրանքների վերաբերյալ, որոնք գտնվում են Զամբյուղում:

Սույն Պայմաններով ներկայացվող առաջարկը գործում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: «Կարապետ Խաժակյան» Ա/Ձ-ի էլեկտրոնային կայքը՝ nerobean.am վեբ կայքն է:

  • Տարածք - Հաճախորդի կողմից նշված բնակավայր, որը գտնվում է ՀՀ ք․ Երևանում և ունի դեպի այդ տարածքը տանող ճանապարհ, հասանելի է ավտոմեքենայի կամ/և հետիոտնի համար:
  • Առաքում - "Նեռո բինի" աշխատակիցների կամ/և "Նեռո բինի" կողմից լիազորված անձի կողմից, Հաճախորդի կողմից կատարված Պատվերով սահմանված Ապրանքի տեղափոխություն "Նեռո բինի" տարաքից այն Տարածք, որի հասցեն իր Պատվերի մեջ նշել է Հաճախորդը:
  • Առաքիչ - անձ ով իրականացնում է Հաճախորդի կողմից ընտրված ապրանքի առաքում Հաճախորդի կողմից նշված Տարածքի հասցեով:
  • Ապրանք - Հաճախորդի Պատվերի համաձայն Ապրանքը կամ Ապրանքները, որոնք հաստատվել են Հաճախորդի պատվերի համաձայն:
  • Վճարում -Հաճախորդի կողմից կատարված Պատվերին համապատասխան ՀՀ դրամով գումարի փոխանցում Առաքիչին կամ կայքում առկա էլեկտրոնային վճարման համակարգերի միջոցով դրամի փոխանցում «Նեռո բին» ընկերության հաշվեհամարին:
  • Ապրանքի ընտրություն - Հաճախորդը էլեկտրոնային Հարթակ գործելուց հետո, Հարթակում առկա ինտերֆեյսում տեղադրված էլեկտրոնային գործիքների միջոցով, իրականացնում է Ապրանքի ընտրություն: Մեկ կամ մեկից ավելի Ապրանքի տեսականի ընտրելուց հետո հաճախորդը ավելացնում է ընտրված տեսականին Զամբյուղ:
  • Պատվեր - Ապրանքը ընտրելուց հետո Հաճախորդը սեղմում է «Վճարել» էլեկտրոնային կոճակը և դրանով հաստատում է

"Նեռո բինի" էլեկտրոնային Հարթակում Պատվեր իրականացնելու համար Հաճախորդը պետք է մուտք գործի "Նեռո բինի" վեբ կայք՝ nerobean.am: Վեբ կայք մուտք գործելուց հետո Հաճախորդը պետք է լրացնի աստղանիշով նշված դաշտերը, որոնք պարտադիր են լրացման համար: Հաճախորդը պետք է լրացնի ստորև նշված տեղեկատվությունը՝ անունը, հեռախոսահամարը, և առաքման հասցեն։ Այնուհետև ծանոթանալ "Նեռո բինի" Պայմաններին և լրացնել «ստուգանիշը» - «Համաձայն եմ» էլեկտրոնային վանդակի կողքին, որը կնշանակի, որ Հաճախորդը ծանոթացել է "Նեռո բինի" կողմից առաջարկվող առաջարկների բովանդակությանը, Պայմաններին, համաձայն է այդ Պայմանների հետ և այդ Պայմանների վերաբերյալ առարկություններ չունի:

Պատվերը: Հաճախորդը սեղմելով «Վճարել» էլեկտրոնային կոճակը՝ հաստատում է, որ ընդունում է "Նեռո բինի" կողմից իրականացվող օֆերտան (առաջարկը) և ստանձնում է պարտավորություն վճարել ընտրված Ապրանքի համար։

Հաճախորդի կողմից կատարված Պատվերի համար Հաճախորդը վճարում է այնքան որքան փաստացի կազմում է "Նեռո բինի" կողմից հավաքագրված Պատվեր: Տարբերությունը ճշգրտվում է Ապրանքը Հաճախորդին հանձնելու պահին: Եթե Ապրանքը ստանալու պահին Հաճախորդի կողմից կատարված Պատվերի և հանձնվող Ապրանքի միջև կա գումարային արժեքի տարբերություն ապա "Նեռո բինը" վերադարձնում է Հաճախորդին այդ գումարի տարբերությունը կանխիք եղանակով Պատվերի հանձնման հետ միաժամանակ:

Հանձնվող Ապրանքի արժեքը կարող է լինել ցածր Հաճախորդի կողմից Պատվիրված Ապրանքից առավելագույնը հինգ տոկոսով: Պատվերը հաստատելուց հետո "Նեռո բինը" ապահովում է Պատվերի Առաքումը այն Տարածք, որը իր Պատվերի մեջ նշել է Հաճախորդը:

Պատվերը իրականացվում է առավելագույնը 48 ժամվա ընթացքում: Պատվերը համարվում է ժամանակին առաքված այն պահից սկսած երբ Առաքիչը ժամանել է Հաճախորդի կողմից նշված հասցեով անկախ նրանից Հաճախորդը գտնվում է տեղում Պատվերը ստանալու համար թե ոչ: Հաճախորդը պարտավոր է պատասխանել Առաքիչի զանգին այն հեռախոսահամարով, որը նշել է պարտադիր դաշտերը լրացնելու ժամանակ, և անհրաժեշտության դեպքում հստակեցնել այն վայրը որտեղ Առաքիչը պարտավոր է բերել Ապրանքը Հաճախորդին հանձնելու համար: Եթե Հաճախորդը խուսափում է ընդունել Ապրանքը, որը Պատվիրել է ապա "Նեռո բինը" չի կրում պարտավորություն վերադարձնել Հաճախորդին Հաճախորդի կողմից վճարված գումարը:

Հաճախորդի կողմից 20 (քսան) րոպեի ընթացքում, այն պահից սկսած, երբ Առաքիչը կապվել է Հաճախորդի հետ և տեղեկացրել, որ ժամանել է Հաճախորդի կողմից նշված հասցեով Ապրանքը չընդունելու դեպքում, Առաքիչը իրավունք ունի հեռանալ Տարածքից: Նման պարագայում "Նեռո բինը" ազատվում է կրկին անգամ Հաճախորդի կողմից պատվիրված Ապրանքը առաքելու պարտականությունից, և Հաճախորդը Ապրանքը ստանալու համար պարտավոր է ինքնուրույն ներկայանալ "Նեռո բին"-ի խանութ-սրահ:

Բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը. Հաճախորդը պարտավոր է Առաքիչի կողմից առաքված Ապրանքը Հաճախորդին տրամադրելու պահին զննել այն և թերությունների հայտնաբերման դեպքում անմիջապես հայտնել Առաքիչին: Եթե հաճախորդը չի հայտնում առկա ակնհայտ թերությունների մասին անմիջապես, ապա հետագայում զրկվում է այդ թերությունների հիմքով Ապրանքի վերադարձի իրավունքից, եթե չի ապացուցում, որ այդ թերությունները հնարավոր չէր հայտնաբերել Ապրանքի ընդունման պահին: Հաճախորդի կողմից թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք Հաճախորդը չէր կարող հայտնաբերել Ապրանքի ընդունման պահին, Հաճախորդը իրավունք ունի պահանջել "Նեռո բինից"` նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում. այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով. Հաճախորդի կողմից վերը նշված պահանջներից որևէ մեկը ներկայացնելու դեպքում Հաճախորդը պարտավոր է վերադարձնել Ապրանքը այն վիճակում, որ վիճակում ստացել է: Հաճախորդի կողմից Ապրանքի վնասման, ֆիզիկական ներգործության կամ այլ գործողությունների իրականացման արդյունքում, որոնք "Նեռո բինի" կողմից կհամարվեն Ապրանքի հնարավոր հետագա օգտագործման բացառում, զրկում են Հաճախորդին Ապրանքը վերադարձնելու իրավունքից:

Հաճախորդի կողմից մատնանշվող թերությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունը "Նեռո բինը" իրավունք ունի ստուգել փորձաքննություն իրականացնելով: Եթե փորձաքննության արդյունքում պարզ կդառնա, որ Ապրանքում առկա թերությունները առաջացել են այն պահից հետո երբ Ապրանքը փոխանցվեց Հաճախորդին ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել "Նեռո բինին", "Նեռո բինի" կողմից կատարված ծախսերը, որոնք "Նեռո բինը" կատարել է Ապրանքի փորձաքննության ինչպես նաև տեղափոխման և պահպանման հետ կապված:

Հաճախորդի կողմից ներկայացված պահանջները թերությունների մասին ենթակա են քննարկման միայն այն դեպքում, եթե Հաճախորդը Ապրանքի հետ միասին ներկայացնում է դրամարկղային կտրոն, հակառակ պարագայում Հաճախորդը զրկվում է ոչ պատշաճ Ապրանքի վերադարձի իրավունքից: Հաճախորդը իր բողոքները կարող է ներկայացնել info@nerobean.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 955597 հեռախոահամարին:

Գաղտնիության քաղաքականություն: "Նեռո բինը" երաշխավորում է, որ չի զբաղվում Հաճախորդների և Այցելուների տվյալների վաճառքով, չի տրամադրելու և փոխանցելու տվյալները երրորդ անձանց այդ թվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հաճախորդի և Այցելուի համաձայնության դեպքում, որը Հաճախորդը և Այցելուն տալիս են սույն Պայմանները ընդունելով, հավաքելու է Հաճախորդների և Այցելուների անձնական տվյաները այն ծավալով, որը անհրաժեշտ է Հաճախորդների Պատվերների սպասարկման համար: "Նեռո բինը" օգտագործում է իր Հաճախորդների և Այցելուների անձնական տվյալները մարքեթինգային վերլուծությունների, արդեն իսկ առկա առևտրային առաջարկների բարելավման, ինչպես նաև նոր առևտրային առաջարկների ստեղծման և Հաճախոդներին և Այցելուներին ներկայացման համար:Հաճախորդը իրավունք ունի պահանջել ոչնչացնել "Նեռո բինի" մոտ առկա անձնական տվյալները: Այդ նպատակով Հաճախորդը պետք է էլեկտրոնային նամակ գրի "Նեռո բինին" կամ այցելի "Նեռո բինի" խանութ-սրահ: