Նեռո Բին -ը ստեղծվել է սուրճի իսկական սիրահարների համար։ Մեզ մոտ յուրաքանչյուր բաժակ սուրճ պատմություն է իր բույրով ու համով։
Մենք ապահովում ենք ոչ միայն բարձր որակ, այլև հարմարավետ մթնոլորտ՝ դարձնելով յուրաքանչյուր այցելություն հաճելի փորձառություն։
«Նեռո Բին Black Label»-ը սուրճի բովարան-սրճարան է, որտեղ համատեղվում են բարձրորակ սուրճի տեսակները, և բովման ժամանակակից մոտեցումը։ Մեր առաքելությունն է ներկայացնել թարմ, բույրով հարուստ և համային նրբերանգներով սուրճ՝ յուրաքանչյուր սիրահարի ճաշակին համապատասխան։
Բացի սուրճից՝ «Նեռո Բին»-ում կարող եք գտնել նաև թարմ պատրաստված թխվածքներ և այլ ուտեստներ, որոնք կատարյալ համադրվում են մեր բոված սուրճի հետ։
Նեռո Բինը հանդիսանում է Հայաստանի առաջին սուրճի բովարանը՝ հիմք դնելով թարմ և որակյալ սուրճի մշակույթին։
Յուրաքանչյուր հատիկ անցնում է բովման վերահսկված գործընթաց՝ ապահովելով կայուն և անփոփոխ համ։
Մենք առաջարկում ենք սուրճի բազմազան տեսականի հարմարեցված բոլոր պատրաստման եղանակներին։