
Սկսելով ճամփորդությունը՝ ուսումնասիրենք, սուրճի ծագումից՝ մինչև աճեցման ամենահայտնի շրջանները։ Եթովպիայից՝ մինչև Բրազիլիա, ծննդավայրից՝ մինչև արտադրական, հզոր կենտրոներ:
Եթովպիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում որպես սուրճի ծննդավայր՝ պարծենալով տարբեր տեսակներով, ինչպիսիք են Յիրգաչեֆեն և Սիդամոն: Եթովպական սուրճը հայտնի է իր բարդ և բազմազան համերով:
Կոլումբիան, որը հայտնի է արաբիկայի բարձրորակ հատիկներով, առաջարկում է հավասարակշռված թթվայնություն, կարամել և շոկոլադե նոտաներ:
Բրազիլիան՝ ամենամեծ արտահանողն է, առաջարկում է համերի լայն տեսականի: Սանտոսից մինչև մրգային Minas Gerais, բրազիլական սուրճը կարողանում է բավարարել ամենատարբեր նախասիրությունները:
Կոստա Ռիկայի հետևողական, կայուն աճեցման սկզբունքները տալիս են վառ թթվայնություն, ցիտրուսային նոտաներ և միջին չափսի մարմին:
Եթովպիայի հնագույն արմատներից մինչև Կոլումբիայի անկրկնելիություն, Բրազիլիայի հզորությունը և Կոստա Ռիկայի կայունությունը։ Յուրաքանչյուր տարածաշրջան առաջարկում է սուրճի իր ավանդական տեսականին: Փորձելով Նեռո Բինի կողմից մասնագիտորեն և խնամքով բոված սուրճը՝ բացահայտեք սուրճի Ձեր կոնտինենտը։